Facebook–ն արգելում է բոլոր կրիպտոարժույթների գովազդը

Facebook–ն արգելում է բիթքոիններին և այլ կրիպտոարժույթներին, ICO–ին կամ բինարային օպցիոններին առնչվող բոլոր գովազդները՝ ապակողմնորոշիչ և խաբուսիկ ֆինանսական ծառայություններից օգտատերերին պաշտպանելու նպատակով։ Այս մասին ընկերությունը հայտարարել է իր բլոգում։

Facebook-ի նոր քաղաքականությանը հակասող գովազդները կարգելվեն ընկերության բոլոր հարթակներում, որտեղ գովազդներ է վաճառում, օրինակ՝ Instagram-ում, Audience Network-ում:

Ընկերության տարածած հայտարարությունում նշված է, որ ընկերությունն այս քայլով նպատակադրվել է պաշտպանել մարդկանց խաբեություններից և հորդորում օգտատերերին նմանատիպ գովազդներ ու խախտումներ տեսնելիս արձագանքեն։