Ներկայցվել է լեգենդար Nokia 3310-ի թարմացված տարբերակը` 4G հնարավորությամբ

Ֆիննական HMD Global ընկերությունը թողարկել է վերածնված Nokia 3310 հեռախոսի թարմացված տարբերակը։

Nokia ընկերությունը 2000-ականների հայտնի Nokia 3310-ի վերաթողարկված տարբերակը ներկայացվեց նախորդ տարի փետրվարին` Բարսելոնայի Համաշխարհային բջջային կոնգրեսի ժամանակ։

2017 թվականի մոդելի համեմատ՝ հեռախոսի այս տարբերակի կորպուսն ավելի մեծ է,  աշխատում է 4G VoLTE ցանցերում, համալրված է 320 х 240 պիքսել լուծաչափով 2.4 դյույմանոց դիսփլեյով, ունի microSIM-ի և microSD հիշողության քարտի տեղ, 3.5 միլիմետրանոց աուդիոջեքով և Bluetooth 4.0-ով: Տեսախցիկը 2 Մպ է։

Սկզբնական շրջանում հեռախոսը հնարավոր կլինի ձեռք բերել միայն Չինաստանում: Սարքի մասին տեղեկությունները հասանելի են Nokia-ի չինական կայքում, սակայն գինը դեռ չի նշվում: Նշենք, որ Nokia 3310-ը թողարկվել է 2000 թվականի վերջին, և այդ պահից վաճառվել է ավելի քան 126 մլն նմուշ: