Google-ը ստիպված է եղել ավելի քան 700 հազար հավելված ջնջել Google Play-ից

Google-ը ստիպված է եղել ավելի քան 700 հազար հավելված ջնջել Google Play-ից

Google ընկերությունը Google Play-ից ավելի քան 700 հազար «վատ» Android հավելված է ջնջել։ ընկերությունն իր պաշտոնական բլոգում հայտնում է, որ 2017–ին վնասաբեր և այլ անցանկալի ծրագրերը 70%-ով ավելի շատ են եղել քան 2016–ին։

Անբարեխիղճ ծրագրավորողների դեմ պայքարելու գործում Google-ին օգնում են մեքենայական ուսուցման նոր մեթոդներն ու մեխանիզմները։ Նախորդ տարի ընկերությունն իր օնլայն–խանութից հեռացրել է տասնյակ հազարավոր պոռնոգրաֆիկական, դաժանություն, բռնություն քարոզող անցանկալի բովանդակությամբ հավելվածներ։

Google-ին մեծ խնդիրների առաջ են կանգնեցնում հատկապես կեղծ–հավելվածները, որոնք ներկայացվում են պաշտոնականի տեսքով։ Դրանց գլխավոր նպատակը օգտատերերի տվյալները, գաղտնաբառերը, բանկային քարտի համարները գողանալն է։ Նշվում է, որ 2017թ. ընթացքում ընկերությունը ավելի քան մեկ քառորդ միլիոն նմանատիպ հավելված է հայտնաբերել։