Ինչպե՞ս iPhone-ի ձայնն ավելի հնչեղ դարձնել

Ինչպե՞ս iPhone-ի ձայնն ավելի հնչեղ դարձնել

Սմարթֆոնի ձայնի հնչեղությունը բարձրացնելու համար ամենևին հարկավոր չէ կիրառել բոլորին հայտնի ու տարածված լայֆհաքը և այն դնել բաժակի մեջ: Իրականում հնարավոր է խուսափել նման հնարքներից և ավելի հեշտ տարբերակով բարձրացնել iPhone-ի դինամիկների ձայնը:

Հարկավոր է ընտրել ճիշտ կարգավորում, հետևեք քայլերի այս հաջորդականությանը՝ «Настройки» → «Музыка» → «Эквалайзер», այնուհետև ընտրեք «Поздняя ночь» ռեժիմը:

Սա անելուց հետո iPhone-ի ձայնը կփոխվի և ավելի հնչեղ կդառնա: Կախված iPhone-ի մոդելից այն կարող է հզորանալ 5-ից մինչև 10%: «Поздняя ночь» ռեժիմը փոխում է հնչողության բնույթը՝ բարձր հնչյունները փոքր ինչ խլացնելով և բարձրացնելով ցածր ձայները: