AirBus-ի անօդաչու թռչող տաքսին առաջին թռիչքն է իրականացրել

Airbus–ի Vahana անօդաչու թռչող տաքսին իր առաջին մեծամասշտաբ փորձությունն է անցել, որը տևել է մոտ մեկ րոպե։ Այդ ընթացքում թռչող տաքսին կարողացել է ինքնուրույն կառավարվել և բարձրանալ 5 մետր։ Նախատեսվում է, որ Vahana-ն կտեղափոխի մարդկանց ու ապրանքներ` խցանումները շրջանցելու համար։

Թեստավորման հաջորդ փուլում Vahana-ն պետք է պարզապես թռիչքներից անցում կատարի ուղևորափոխադրող թռիչքների։ Airbus–ը հայտարարել է, որ ցանկանում է ստեղծել այնպիսի թռչող մեքենա, որը գերբեռնված քաղաքներում տանիքներով կկատարի փոխադրումներ։

Ընկերության հաղորդմամբ` անօդաչու թռչող տաքսին շուկա դուրս կգա 2020–ին։ Առաջին նախատիպը (Alpha One) ունի 6,2մ լայնություն, 5,7մ երկարություն, 2,8մ բարձրություն և կշռում է 745կգ։

Այս նախագիծը մեկնարկել է 2016–ին, ընկերությունը պարբերաբար հաղորդում է նոր ձեռքներումների մասին, ինչպես նաև այս ընթացքում թողարկել էին նախատիպի տեսահոլովակը, որում ցուցադրվում է` ինչպես է Դեբորա անունով օգտատերը սմարթֆոնի հատուկ հավելվածով պատվիրում Vahana տաքսին և Սան-Խոսեից տեղափոխվում է Սան-Ֆրանցիսկո: Ուղևորությունը տևում է ընդամենը 18 րոպե, հաշիվը կազմում է 77 դոլար: Նմանատիպ ուղևորությունը մեքենայով խլում է մի քանի ժամ:

https://vimeo.com/221950605