Alphabet-ի (Google) հասույթը 1–ին անգամ գերազանցել է 100 մլրդ դոլարը

Alphabet-ի (Google) հասույթը 1–ին անգամ գերազանցել է 100 մլրդ դոլարը

Alphabet-ի (Google) 20-ամյա պատմության ընթացքում 1-ին անգամ կորպորացիայի տարեկան հասույթը գերազանցել է 100 մլրդ դոլարի սահմանը։

Նախորդ տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում կորպորացիայի հասույթը կազմել է 32.3 մլրդ դոլար` համեմատած 2016–ի հետ, 2017–ի ցուցանիշը գերազանցել է 6.236 մլրդ դոլարով։

2017-ի ընդհանուր հասույթը կազմել է 110 մլրդ դոլար, այն 2016թ. ցուցանիշի համեմատ աճել է 20 մլրդ դոլարով։ ԱՄՆ հարկային օրենսդրության փոփոխությունների պատճառով Alphabet-ը 3.02 մլրդ դոլարի վնաս է կրել։

2017թ.-ի վերջին եռամսյակում Google-ի եկամուտների ծավալը կազմել է 31.914 մլրդ դոլար, հասույթի հիմնական մասը ստացվել է գովազդի վաճառքներից (27.227 մլրդ դոլար)։

Թեգեր: Alphabet Inc., Google