Օգտատերերն ավելի քիչ ժամանակ են անցկացում Facebook-ում. ինչու՞ և ինչպե՞ս

Օգտատերերն ավելի քիչ ժամանակ են անցկացում Facebook-ում. ինչու՞ և ինչպե՞ս

Facebook ընկերությունը հունվարի 31–ին 2017–ի ամփոփիչ արդյունքները ներկայացրեց, ըստ որի` ընկերության եկամուտն աճել է 49%-ով, կազմել է մինչև 40 միլիարդ դոլար։ Օրական ակտիվ օգտատերերի թիվը 14%-ով է աճել` հասնելով մինչև 1,4 միլիարդի, բայց սրա հետ մեկտեղ մարդիկ սկսել են ավելի քիչ ժամանակ անցկացնել սոցցանցում, այս ցուցանիշը նվազել է 5%-ով (օրական 55 միլիոն ժամ)։

Պատմում ենք, թե ինչպես է News feed–ում փոփոխություններ մտցնելու Մարկ Ցուկերբերգի ցանկությունը կապված այս ցուցնիշի հետ։

Ի՞նչ է մտադրվել Ցուկերբերգը 

2009–ից սկսած Facebook-ի հիմնադիրը ամեն տարի տալիս է ամանորյա խոստումներ։ Նախորդ տարի նա խոստացել էր այցելել ԱՄՆ–ի բոլոր նահանգներ, վազել 365 միլ, զարգացել Jarvis-ին` իր տան արհեստական ինտելեկտին և սովորել մանդարին լեզուն։ Թվարկվածներից բոլորը նա կատարել է։

Այժմ Ցուկերբերգը հանրային կերպով խոստացել է բարելավել սոցցանցը, պաշտպանել օգտատերերին բռնությունից ու թշնամանքից, թույլ չտալ պետական միջամտություն և ավելացնել սոցցանցում անցկացվող ժամանակի արդյունավետությունը։ «Մեզ համար շատ կարևոր է, որ մեր ծառայությունները ծառայեն, ոչ միայն զվարճալի ժամանցին»,- հայտնել է նա։ Եվ ահա, թե ինչպես է նա պատրաստվում հասնել դրան։

 Ավելի քիչ վիրուսային տեսանյութեր

2017–ի վերջում Facebook-ը սկսել է օգտատերերին ավելի քիչ ցուցադրել վիրուային տեսանյութեր։ Հենց սրա արդյունքում է, որ ընկերության գլխավոր ցուցանիշներից մեկը` սոցցանցում անցկացվող ժամանակը, կրճատվել է։ Օրական 50 միլիոն ժամը, որի մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր նշանակում է 2,14 րոպե աելի քիչ յուրաքանչյուր օգտատիրոջ համար կամ էլ մինուս 5% այն ժամանակից, որ ամբողջ աշխարհում մարդիկ անց են կացնում սոցցանցում։

Բացի այդ, 2017–ի վերջին եռամսյակում վիրուսային տեսանյութերի նվազեցման պատճառով կրճատվել է Միացյալ նահանգների և Կանադայի օրական ակտիվ օգտատերերի քանակը։ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը կանխատեսել էր նման կրճատում և գիտակցաբար են գանցել այդ քայլին։

Ավելի շատ հարազատների և ընկերների հրապարակումներ

Մարկ Ցուկերբերգի խոսքով` վերջին տարվա ընթացքում լրատվական և գովազդային հրապարակումների թիվը կտրուկ աճել է, որի արդյունքում սոցցանցի ադմինիստրացիան բողոքներ է ստացել, որ ընկերների ու հարազատների հրապարակումները երկրորդ պլան են մղվում։ Ի պատասխան այս բողոքների` Մարկը հունվարի 11–ին խոստացավ փոխել Facebook-ի լրահոսի աշխատքային մեխանիզմը։ Սոցցանցի լրահոսում այսուհետև 5–ից 4%–ով կնվազեն բիզնեսների, բրենդների և մեդիաների հրապարակումները:

Նրա խոսքով` լուրերի ու բիզնես հրապարակումները խոչընդոտում են օգտատերերի միջև միջանձնային շփումներին և այս քայլով ցանկանում են խթանել սոցիալական ցանցը հենց այդ նպատակով օգտագործելը։ Facebook-ի հիմնադիրը նշել է, որ այժմ իրենց նպատակն է օգնել ավելի իմաստալից սոցիալական փոխազդեցություններ հաստատել: Ըստ նրա` իրենց հետազոտությունները ցույց են տվել, որ ընկերների ու մտերիմների հետ ավելի հաճախ շփումը կարող է նպաստել օգտագերերի բարեկեցությանը։ Սա կօգնի միայնակ չզգալ սոցցանցում, ավելի երջանիկ ու առողջ լինել։

Ավելի շատ տեղական նորություններ

Հունվարի վերջում սոցցանցում տեղական լրատվությունն առավելություն է ստացել միջազգայինի նկատմամբ։ Սա նշանակում է, որ օգտատերերը առաջինը կտեսնեն իրենց քաղաքի, երկրի, տարածաշրջանի նորությունները այնուհետև միջազգայինը։ Ալգորիթմը կաշխատի, եթե անգամ օգտատերը չի հետևում ոչ մի տեղական ԶԼՄ–ի, այս դեպքում նա կտեսնի իր ընկերների հավանած, տարածած տեղական լրատվամիջոցների նյութերը։ Այս փոփոխության միտքը նրա մոտ ծագել է ԱՄՆ–ի նահանգներում շրջագայելիս։ «Տեղական նորություններն օգնում են ստեղծել և՛ առցանց, և՛ օֆլայն համայնք»,– հայտնել է նա։

Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն դեռևս միայն Միացյալ Նահանգների օգտատերերի համար և ժամանակի ընթացքում կտարածվեն այլ երկրներում նույնպես, այդ թվում Հայաստանում։ Շուտով սոցցանցում կհայտնվի հարցումների հնարավորություն, որով օգտատերերը կարող են գնահատել այս կամ այն լրատվամիջոցի վստահելիության մակարդակը 5 բալանոց սանդղակով։

Ինչու՞ է իրականում Facebook–ը կատարում այս փոփոխությունները

2017–ին սոցցանցի հեղինակության վրա ազդեց Ռուսաստանի կողմից ենթադրյալ միջամտությունը ԱՄՆ–ի նախագահի ընտրությունների ժամանակ։ Մարկ Ցուկներբերգը սկզբում հայտարարեց, որ կեղծ լուրերը սոցցանցի ամբողջ բովանդակության միայն մեկ տոկոսն են կազմում, որը քիչ է, որպեսզի ազդեցություն թողներ ընտրությունների ելքի վրա։ Իսկ արդեն աշնանը ընկերությունը խոստովանեց, որ ամերիկյան քաղաքականության վերաբերյալ հրապարակումների մի մասը ռուսական կողմից են արվել։ Դրանք դիտել է 126 միլիոն օգատատեր։

Հենց այդ շրջանում էլ Ցուկերբերգը հատարարեց կեղծ լուրերի դեմ պայքարի խստացման ու սոցցանցը պաշտպանելու մասին։ 2017–ի նոյեմբերին Facebook-ի հիմնադիրը նախազգուշացրեց ներդրողներին, որ ընկերության եկամուտը կնվազի, քանի որ Facebook-ը հսկայական ներդրում է կատարում անվտանգության մեջ։ «Մեր համայնքը պաշտպանելն ավելի կարևոր է, քան շահույթները մեծացնելը»,– հայտարարել է Ցուկերբերգը։

Թեգեր: Facebook, Mark Zuckerberg