Ի՞նչ անել, եթե նոթբուքի վրա ջուր է թափվել

Ի՞նչ անել, եթե նոթբուքի վրա ջուր է թափվել

Նոթբուքի վրա ջուր կամ սուրճ թափելու դեպքում մեծ է հավանականությունը, որ այն կփրկեք, եթե գործեք արագ ու անեք հետևյալ քայլերը, որոնք օգտակար ազդեցություն կարող են ունենալ, եթե թափված հեղուկը շատ չէ և սարքի հետ ջրի կոնտակտը շարունկական չէ։

Եթե նոթբուքը միացված է հոսանքի աղբյուրին, անմիջապես անջատե՛ք

Լիցքավորման լարն անմիջապես հանե՛ք հոսանքի աղբյուրից և նոթբուքից, որից հետո էլ մնացած բոլոր միացված լարերը։ Ջրի և էլեկտրաէներգիայի համադրությունը ապահով չէ ո՛չ նոթբուքի, ո՛չ էլ Ձեզ համար։

Շրջե՛ք նոթբուքը և անջատե՛ք 

Սարքը հարկավոր է շրջել, ստեղնաշարը դեպի ներքև պահել, որպեսզի ջուրը դուրս հոսի և չներծծվի։ Շրջելիս սեղմե՛ք նոթբուքն անջատելու կոճակը և պահեք այնքան ժամանակ մինչև էկրանը մարի։ Սա ամենաարագ միջոցն է սարքն անջատելու համար։ Կարևոր է կանգնեցնել էլեկտրաէներգիայի շարժը նոթբուքի ներսում` կարճ միացումը կանխելու նպատակով։

Անջատե՛ք բոլոր սարքերը

Հաջորդ քայլով պետք է հանել նոթբուքին միացված բոլոր սարքերը` ֆլեշը, հիշողության քարտը, USB-մոդեմը, նույնիսկ մարտկոցը։ Այս աքսեսուարները նույնպես կարող են վնասվել ջրի հետ շփման արդյունքում։

Չորացրե՛ք նոթբուքը

Այժմ ամբողջությամբ չորացրեք սարքը` առանց հետ շրջելու։ Սրա համար իդեալական համապատասխանում է բամբակե սրբիչը, քանի որ այն ներծծում է ցանկացած հեղուկ։ Կարելի է օգտագործել նաև թղթե անձեռոցիկներ։

Եթե ձեռքի տակ չկան թվարկվածներից ոչ մեկը, ապա փրկեք սարքը ցանկացած կտորով։ Ուշադրություն դարձրեք ստեղնաշարին, ջուրը հեշտությամբ անցնում է ստեղների տակ։ Չմոռանաք նաև սրբել USB անցքերը։

Պատրաստե՛ք այս զվարճալի կոնստրուկցիան

Առաջին հերթին օդափոխիչը դրե՛ք գետնին, այնուհետև ծածկեք այն ստվարաթղթով կամ էլ պլաստիկ տուփով, դրա վերին և կողային պատերին մեծ անցքեր բացե՛ք օդափոխության համար, որից հետո տուփը ծածկեք սրբիչով և վրան դրեք նոթբուքը` ստեղնաշարը դեպի ներքև շրջված ձևով։ Միացրե՛ք օդափոխիչը և երկու օր թողեք միացրած, որպեսզի վերջնականապես չորանա։ Հրդեհից խուսափելու համար, հետևեք օդափոխիչի աշխատանքին, անջատեք գիշերը և տանից դուրս գալիս ։

Ստուգեք սարքի աշխատանքը 48 ժամ անց

Եթե նշված քայլերը կատարելուց հետո 2 օր անց նոթբուքը միանում է, ապա կրկնօրինակեք և պահպանեք Ձեր տվյալները արտաքին կրիչների վրա, քանի որ բացասական հետևանքները կարող են ի հայտ գալ ավելի ուշ և այլևս հնարավոր չիլինի փրկել Ձեր տվյալները։

Ինչ անել, եթե նոթբուքի վրա թափվել է հյութ, սուրճ, գինի կամ թեյ

Այս հեղուկներն ավելի վտանգավոր են քան ջուրը։ Սուրճի մրուրը, շաքարավազը և այլ հավելումները կարող են հավելյալ վնասներ պատճառել։ Ստեղնաշարը կարող է կպչուն դառնալ և չգործել։

Խնդիրներից խուսափելու համար ավելի լավ է մաքրել նոթբուքը ներսից մինչև չորացումը։ Սա ինքնուրույն էլ կարող եք անել` ապամոնտաժելով սարքը և ամբողջ կեղտը հեռացնելով թղթե անձեռոցիկների օգնությամբ կամ էլ քիչ քանակությամբ սպիրտով թաթախված բամբակե շվաբրերով։

Տարբեր մոդելների նոթբուքերի կորպուսները կարող են առանձնանալ իրենց դիզայնով ու կառուցվածքով։ Եթե երբեք չեք բացել ու քանդել ձեր սարքը, ապա համացանցում փնտրեք ուղեցույց տեսանյութեր նույն մոդելի վերաբերյալ։

Եթե չորաացրած նոթբուքն այլևս չի միանում կամ էլ չեք ցանկանում ինքնուրույն մաքրել այն, դիմե՛ք պրոֆեսիոնալներին։