Սթարթափերի մոլորությունը. ինչպե՞ս խուսափել ծիծաղելի սխալներից սկզբնական շրջանում

Ինչու՞ պետք չէ վախենալ պատմել նոր բիզնես–գաղափարների մասին, ուրախանալ առաջին հաջողության համար, իսկ քայլերն ընտրել շախմատային սկզբունքով։

Իմ գաղափարը կարող են գողանալ

Պատկերացնենք, որ Դուք մենակ եք մնացել ձեր գաղափարի հետ, սիրահարվել եք այդ մտքին ամբողջ հոգով և թվում է` դրանով կիսվելուց հետո, այն կգողանան։ Բայց սա մոլորություն է, գաղափարը մարդու ենթագիտակցությունում է և եթե այն գողանան, ապա միայն գլխի հետ։ Գուցե նույն միտքը ծագում է հարյուրավոր մարդկանց մոտ։ Այնպես որ, վախենալ պետք չէ նոր գաղափարի մասին խոսելիս։

Մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է մեր հաճախորդներին

Ենթադրենք, համոզել եք Ձեզ շրջապատող մարդկանց և ինքներդ վստահ եք, որ Ձեր գաղափարը լավն է։  Այդ պահին կարևոր է պատասխանել մեկ հարցի` ի՞նչ խնդիր եք Դուք փորձում լուծել։ Եթե հաճախորդը համարում է Ձեր գաղափարն օգտակար, ապա հնարավոր է այդպես չեն կարծում նրանք, ումից կախված է այդ հաճախորդը: Խորհուրդ ենք տալիս սկզբում անպայաման խոսել տվյալ ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետների հետ և պարզել արդյոք անհրաժեշտ է ոլորտին այն, ինչ Դուք պլանավորում եք անել։

Մենք հստակ գիտենք, ինչ ենք ուզում

Այսպիսով հասել եք այն փուլին, որ վավերացրել եք գաղափարը և վստահություն եք ձեռք բերել ու գիտեք ինչպես պատասխանել մրցակիցների հարցերին։Համախմբել եք գաղափարակիցներին, առաջին ներդրումն եք ստացել։ Ժամանակն է անցնել պրոդուկտի մշակմանը, սկզբում թղթի վրա, հետո` կյանքում։

Երիտասարդ գործարարի հիմնական սխալն այն է, որ կարծում է, թե գիտի, ինչ արդյունք է ստանալու: Սա նույնպես մոլորություն է։ Հաճախ գաղափարը տրանսֆորմացվում է և հղկվում է հենց պրոդուկտի վրա աշխատելու ընթացքում։ Միշտ հիշեք, որ սկզբում յուրաքանչյուր ծառայություն դեռ գոյատևման փուլում է (Minimal Viable Product):

Պրոդուկտը պատրաստ է վաճառքի համար

Նոր եք սկսել ցուցադրել պրոդուկտը և արդեն հայտնվել են առաջին հաճախորդները։ Լավ է, որ գտել եք լսարան, սակայն վաղ է ուրախանալ, քանի որ կա մարդկանց խումբ, որ սիրում են միայն տեսնել նոր պրոդուկտներ։ Հարկավոր է համոզել նրանց, որ դուք անում եք հենց այն, առանց որի չեն կարող ապրել։ Հարկավոր է դիմել մարքեթինգային ճիշտ քայլերի։

Բոլոր հաճախորդները նույնն են

Վաճառքներն առաջին տեղում են, բայց պետք է հասկանալ, որ հաճախորդները տարբեր են։ Երբ նրանք գնում են ապրանքը, երբեմն չեն կենտրոնանում դրա վրա և Ձեր գերխնդիրն է` ավելացնել արտադրությունը և վաճառքը արագ տեմպերով: Սրա համար հարկավոր է վերլուծել տարբեր հաճախորդների պահվածքը։ Պրոդուկտի առաջխաղացման հնարավորություններն ու մեթոդներն անսահամանփակ են, ինչպես որ շախմատային կոմբիանցիաների թիվը։ Պետք է օգտագործել նոր հնարավորություններ։

Վաճառքներն աճում են. Ճիշտ ժամանակն է նոր բան թողարկել

Եթե պրոդուկտը սկսել է լավ վաճառվել, ապա պետք չէ ընկնել մոլորության գիրկը։ Նոր գաղափարներ իրականացնելիս` փորձեք պահպանել հին հաճախորդներին։ Բացի այդ, վաճառքների աճի հետ մեկտեղ աճում են նաև արտադրության ծավալը, թիմը։ պետք չէ մտածել, որ Դուք ղեկավարում եք այն նույն ընկերությունը, որը ստեղծել եք, այս փուլում առաջնային են դառնում այլ գործընթացներ։

Սկսենք վաճառել, հետո կմտածենք ինչպես գումար վաստակել

Շատերը կարծում են, որ այսօր գումար ու ջանքեր ներդնելով պրոդուկտի մեջ, վաղն անպայման մեծ գումարներ են սկսելու աշխատել։ Սակայն սա ոչ միշտ է ստացվում։ Պետք է ձևակերպել և լավ մշակել հիպոթեզերը։ Մի՛ մոռացեք ամենակարևորի մասին, Ձեր սթարթափի չափը պետք է համապատասխանի այն շուկային, որի մասնակիցն եք դարձել։

Աղբյուրը` Forbes