Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 5)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Kalkyl

Գինը` 1.99$ – անվճար

Սա բազմաֆունկցիոնալ, պարզ ինտերֆեյսով հաշվիչ է: Այն օժտված է գրաֆիկական հնարավորություններով: Կարող է գծել մի քանի հավասարում միանժամանակ:

Wordid – Word Game

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա զվարճալի բառախաղ է: Հարկավոր է սահմանված ժամանակում խառնված տառերից հավաքել ճիշտ բառեր:

Sago Mini Friends

Գինը` 1.99$ – անվճար

Այս խաղը նախատեսված է 4-ից բարձր տարիքի երեխաների համար: Խաղի ընթացքում կարելի է հյուրընկալվել գունեղ անիմացիոն կերպարներին և նրանց հետ խաղալ, նոր զբաղմունքներ գտնել:

Platforms Unlimited

Գինը՝ 0.99$ – անվճար

Platforms Unlimited-ը մինիմալիստական, մեկ հպմամբ կառավարվող դժվար խաղ է: Ընտրում եք որևէ գույնի հարթակ և խաղում: Իր դիզայնով հիշեցնում է հին ժամանակների խաղերը:

platforms platforms1