Harley-Davidson էլեկտրական մոտոցիկլետը կթողարկվի 2019-ին

Harley-Davidson ամերիկյան ընկերությունը հայտնել է էլեկտրամոտոցիկլետի թողարկման պլանների մասին: Ընկերությունը ցույց է տվել Project Livewire էլեկտրական մոտոցիկլետի նախատիպը դեռևս 2014-ին, բայց մինչ այս պահը երբեք հրապարակավ չի խոսել պրոդուկտի շուկա դուրս բերելու մասին: Այսպիսով նորույթը կթողարկվի առաջիկա 18 ամիսների ընաթացքում:

CNN-ի փոխանցմամբ՝ 2017 թվականը ծանր տարի է եղել Harley-Davidson-ի համար, քանի որ աշխարհում մոտոցիկլետների վաճառքը նվազել է 6,7%-ով, իսկ ԱՄՆ-ում՝ 8,5%-ով, այս պատճառով ընկերությունը մտադիր է գրավել էլեկտական մոտոցիկլետների շուկան, որը նոր է, բայց համարվում է հեռանկարային:

Harley-Davidson-ը միակ ընկերությունը չէ, որ զբաղվում է էլեկտրական շարժիչով մոտոցիկլետի արտադրությամբ: Նախորդ տարվա վերջին Yamaha-ն ներկայացրեց «ռոբոցիկլի» կոնցեպտը՝ համալրված էլեկտրական շարժիչով և Motoroid մարտկոցների բլոկով, որը կարող է «կապվել» մոտոցիկլետը վարողի հետ արհեստական բանականության միջոցով: