Հայաստանի ՏՏ ոլորտը 30% աճ է գրանցել

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2017-ին աճել է 29.6%-ով՝ 2016թ. համեմատ: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՏՏ ծառայությունների ծավալը նախորդ տարի կազմել է 75.8 մլրդ դրամ։

Տեղեկատվության և կապի ոլորտի ծառայությունների ընդհանուր ծավալն աճել է 5.3%-ով՝ կազմելով 233.8 մլրդ դրամ։ Տեղեկատվական տեխնոլոգիաներից բացի, այս խմբի մեջ են մտնում նաև հեռահաղորդակցությունը և հեռուստառադիոծրագրերի կազմումն ու հեռարձակումը։

Հեռահաղորդակցության ոլորտի (բջջային կապի օպերատորներ) ցուցանիշները նվազել են 4.9%-ով, այս ոլորտի ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 136 մլրդ դրամ։