Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը՝ Էլոն Մասկին չվստահելու մասին

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտնել է, որ չի հավատում Tesla-ի հիմնադիր Էլոն Մասկին տված խոստումները դրժելու պատճառով: Այս մասին գրում է Business Insider-ը:

Վոզնյակը հիշել է 2016-ին Մասկի տված խոստումը, որ այդ տարվա վերջին Tesla-ի էլեկտրամեքենաները համալրված կլինեն տվիչներով, որոնց շնորհիվ մեքենան ինքնուրույն «ամբողջ երկրով մեկ» կմոտենա վարորդին:

Այնուհետև, Վոզնյակը հիշել է Tesla և մեքենաների սարքվորումներ մշակող Mobileye ընկերությունների միջև գործակցության խզումը: 2016թ. ընկերությունները հայտարարել են, որ դադարեցնում են համագործակցությունը Mobileye-ի նախաձեռնությամբ՝ «անվտանգության տեսանկյունից հնարավորի սահմաններից դուրս» Tesla-ի փորձերի համար:

2017թ. օգոստոսին Էլոն Մասկը պատմեց Tesla-ի համերկրյա երթևեկության պլանների մասին: Վոզնյակի խոսքով՝ սա խախտել է իր վստահությունը:

«Այժմ ես չեմ հավատում այն ամենին, ինչ ասում է Մասկն ու Tesla-ն, բայց ես դեռ սիրում եմ այդ մեքենաները: Վստահ եմ, որ երբ թողարկվի նոր Tesla-ն, Մասկը դեռ կխոստանա, որ այդ մեքենան կարող է ինքնուրույն հասնել վարորդին»,- ասել է Սթիվ Վոզնյակը:

Նա նաև հայտարարել է, որ Tesla-ն օգտագործում է առաջխաղացման «էժանագին» մարտավարություն: «Այն ամենն, ինչ ասում են Tesla ընկերությունում սա է. «Մեր մեքենաները beta-տարբերակ են, այդ պատճառով մենք չենք կրում պատասխանատվություն: Վարորդները պարտավոր են ղեկավարել ավտոմեքենան»: Աշխարհի այլ ավտոմեքենաներ արտադրող ընկերությունները՝ Audi-ն կամ BMW-ն Tesla-ից էապես առաջ են ինքնակառավարվող մեքենաների բնագավառում»,- ավելացրել է Apple-ի համահիմնադիրը:

Նա պատմել է, որ ներկայումս օգտաործում է Tesla հիմնականում երկար ուղևորությունների համար, իսկ առօրյայում նախընտրում է Chevy Bolt EV էլեկտրամեքենան: Վոզնյակը նաև հիշել է 2004-ին Tesla ձեռք բերելու իր անհաջող փորձը: Այդ ժամանակ նա ստիպված է եղել սպասել մոտ կես տարի, որպեսզի տեղ գտնի մեքենայի հերթացուցակում, արդյունքում նա հրաժարվել է և գնել Mercedes: