Հայաստանում 50 ՄՎտ հզորությամբ մայնինգ ֆերմա կբացվի

Հայաստանի ազատ տնտեսական գոտու տարածքում 50 ՄՎտ հզորությամբ մայնինգի կենտրոն կբացվի: ECOS-M ընկերությունը համաձայնագիր է կնքել Հրազդանի ՋԷԿ-ի հետ, որը էլեկտրաէներգիա կմատակարարի մայնինգի կենտրոնի համար, հայտնում է Sputnik International-ը:

Կողմերը նաև պայմանավորվել են հետագայում հզորությունները մինչև 200 ՄՎտ ավելացնելու հնարավորության մասին: Մայնինգի կենտրոնը, որի հիմնական առավելությունները լինելու են էլեկտրաէներգիայի ինքնավար աղբյուրը, կառավարման արդյունավետ համակարգը և արտոնյալ հարկային պայմանները, այժմ շինարարության փուլում է և գործարկվելու է 2018-ի ապրիլին:

Ավելի վաղ,  Armenian Blockchain Forum–ը հայտնել էր, որ Հայաստանը մտադիր է ստեղծել ազատ տնտեսական գոտի, որը կարող է դառնալ բարձրակարգ տեխնոլոգիական կենտրոն` «Սիլիկոնային հովիտ»: Նոր ստեղծված կլաստերը կարող է կարգավորվել Հայաստանում անհրաժեշտ ենթակառուցվածքները բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար, ինչպես նաև արհեստական ինտելեկտի, մեքենայական ուսուցման վրա հիմնված բարձր տեխնոլոգիական նախագծերը։