Ամերիկահայ միլիոնատեր, Reddit սոցցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, որ այլևս ամենօրյա գործունեությամբ չի զբաղվի ընկերությունում: Ալեքսիսը գործունեություն կծավալի Initialized Capital վենչուրային ընկերությունում, միաժամանակ կպահպանի իր տեղը Reddit ընկերության խորհրդում:
Նա հայտարարել է, որ ընկերությունը գնահատվում է 1,8 մլրդ դոլար, այս ձեռքբերումը թողնում է համահիմնադիր Սթիվ Հոֆմանին:
Օհանյանի խոսքով` հեռանալու որոշումը կայացնելիս մեծ դեր են ունեցել մի շարք անձնական և մասնագիտական գործոններ, այդ թվում նաև թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ ամուսնությունը և նրանց դստեր` Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի, ծնունդը։
Initialized Capital–ը հայտնի է ներդրումային ծրագրերով, այդ թվում թվային արժույթների փոխանակման Coinbase և Instacart առցանց ծառայություններում իր ներդրումներով: Ընկերության համահիմնադիրն է Հարրի Թանը:
Նշենք, որ Reddit-ը Ալեքսիսը իր ընկերոջ հետ` Սթիվ Հոֆմանի հետ հիմնել են 2005-ին, ընկերությունը 2017-ին 200 մլն դոլար եկամուտ է ունեցել։