Yandex-ն ու Uber–ը միավորվեցին. ծառայությունը կգործի նաև Հայաստանում

Աշխարհի խոշորագույն առցանց տաքսի պատվիրելու համակարգը՝ Uber-ը և ռուսական Yandex-ն ավարտին են հասցրել Ռուսաստանում և հարևան երկրներում տաքսի ծառայությունների միաձուլման պայմանագիրը:

Uber-ն ու Yandex-ը դեռևս նախորդ տարի հայտարարել էին Ռուսաստանի 127 քաղաքներում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում իրենց գործառույթների միավորման մասին:

Նոր համատեղ ընկերության համար Uber-ը 225 միլիոն դոլար է ներդրել, իսկ Yandex-ը՝ 100 միլիոն դոլար: Ընկերության ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 3,8 միլիարդ դոլար: Միավորված ընկերությունը գլխավորում էր Yandex Taxi-ի ղեկավար Տիգրան Խուդավերդյանը: Տնօրենների խորհրդում ընդգրկվել էին Yandex-ի 4 ներկայացուցիչ (այդ թվում հիմնադիրներից մեկը՝ Արկադի Վոլժը) և Uber-ի 3 ներկայացուցիչ: