Instagram Stories-ում հնարավոր կլինի այլոց ֆոտոներով կիսվել

Instagram Stories-ում հնարավոր կլինի այլոց ֆոտոներով կիսվել

Instagram-ը փորձարկում է նոր գործառույթ Stories-ի համար, որով օգտատերերը կկարողանան իրենց Story-ում կիսվել այլոց հրապարակումներով: Սա թույլ կտա մեկնաբանություններ ավելացնել կամ սեփական սթիքերները այլ մարդկանց գրառումներին կամ էլ պարզապես վերահրապարակել ընկերոջ լուսանկարը:

Սեփական բովանդակությունը պաշտպանելու համար հնարավոր կլինի անջատելով Story-ում գրառման վերահրապարակման գործառույթը կարգավորումներում։

Նշենք, որ այս ֆունկցիան դեռևս թեստավորման փուլւմ է և հասանելի է միայն սահմանափակ թվով օգտատերերի համար։

Կարդացե՛ք նաև.