Միացյալ Էմիրություններում մեկնարկել է Seaside Startup Summit-ը

Արաբական Միացյալ Էմիրություններում` Ռաս ալ Խայմայում մեկնարկել է առաջին Seaside Startup Summit-ը։ Այն անցկացվում է փետրվարի 8-12-ը Ալ-Մարջան կղզում։

Միջոցառման կազմակերպիչն է Startup Armenia հիմնադրամը «RAK Incubation and Accelerator»-ի հետ` հոկտեբերին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն։

Սամմիթի մասնակիցների թիվը կհասնի 400-500-ի, ինչպես նաև կհյուրընկալվեն 1200-1500 հյուրեր։ Սամմիթին կմասնակցի մինչև 50 ստարտափ, իսկ նախատեսված մրցանակային ֆոնդը 50,000 ԱՄՆ դոլար է, որը կարող է ավելանալ կորպորատիվ մրցույթների քանակից կախված։

Seaside Startup Summit–ը ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորում է։ Սամմիթի ընթացքում մասնակիցները կենցաղ են կիսում, գիտելիք ստանում, մրցում և լավ ժամանակ անցկացնում։

https://www.facebook.com/seasidestartupsummit/videos/579950389025509/