SmartGateVC–ն և Microsoft–ը կհամագործակցեն

SmartGateVC-ն համագործակցում է Microsoft–ի հետ։ Սիլիկոնյան հովտում գտնվող վենչուրային հիմնադրամի պորտֆելի բոլոր ընկերությունները կկարողանան դիմել Microsoft BizSpark ծրագրին, որը թույլ է տալիս օգտվել մինչեւ 120 000 դոլարին համարժեք Azure ամպային ծառայությունից, բացի այդ Microsoft Accelerator-ից և Microsoft Ventures-ից տրամադրվող այլ հնարավորություններ ձեռք բերել։

«Մեր ստարտափները կարողանալու են Microsoft-ի Cloud-ից օգտվել արտոնյալ պայմաններով: Բացի այդ, այն ընկերությունները, որոնք Microsoft-ի հետ հատումներ կունենան, կկարողանանք ներակայացնել Microsoft Ventures-ին և Microsoft Accelerator-ին»,– itTrend.am–ի հետ զրույցում մանրամասնեց SmartGatVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը:

Նոր համագործակցության մասին հայտարարությունն արվել է այս տարվա հունվարի 25-ին Նյու Յորքի Microsoft–ի Տեխնոլոգիական կենտրոնում կայացած FutureIsTech միջոցառման ընթացքում։ Նշենք, որ միջացառումը նվիրված էր Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին և դրա հետագա զարգացմանը։

SmartGateVC-ն նորաստեղծ վենչուրային ընկերություն է, որին աջակցում են Սիլիկոնյան հովտի ներդրողները՝ թիրախավորելով Հայաստանում ՏՏ ընկերություններին, որոնք գործունեություն են ծավալում արհեստական ինտելեկտի, կիբերանվտանգության և իրերի համացանցի (IoT) ոլորտներում։

Microsoft BizSpark-ը գլոբալ ծրագիր է, որն սատարում է նորաստեղծ ընկերություններին, տրամադրում Microsoft Azure ամպային ծառայությունների անվճար հասանելիություն, ծրագրեր ու աջակցություն։