WhatsApp-ը գործարկել է սեփական վճարային համակարգը

WhatsApp-ը գործարկել է սեփական վճարային համակարգը

WhatsApp-ն այսուհետ կունենա սեփական վճարային  համակարգը` WhatsApp Pay ծառայությունը սմարթֆոնով գնումներ ու վճարումներ կատարելու համար:

WhatsApp-ն սկսել է փորձարկել վճարային համակարգը Հնդկաստանում, որը հնարավորություն կտա օգտատերերին գումար փոխանցել մեսենջերի այլ օգտատերերի: Ընկերությունը պայմանգրեր է կնքել այդ երկրի առաջատար բանկերի հետ:

Նշենք, որ ներկայումս գումարային փոխանցումներ հնարավոր են միայն WhatsApp Pay դրամապանակների միջև: Սակայն նշվում է, որ ընկերությունն աշխատում է վճարային համակարգը կապել նաև այլ ծառայությունների հետ: Դեռևս հստակ չէ, թե WhatsApp Pay–ը երբ հասանելի կլինի այլ երկրներում։

Թեգեր: WhatsApp, WhatsApp Pay