Ինչպե՞ս անանուն պատճենել Instagram Stories-ը. գտնվել է նոր ֆունկցիան շրջանցելու միջոց

Ինչպե՞ս անանուն պատճենել Instagram Stories-ը. գտնվել է նոր ֆունկցիան շրջանցելու միջոց

Instagram-ում արդեն սկսել է գործել նոր գործառույթը, որով Stories-ը սքրինշոթ անելու դեպքում հրապարակման հեղինակը ծանուցում է ստանում այդ մասին, կարող է տեսնել` ով է սքրինշոթ արել։ Ներկայացնում ենք փոքրիկ հնարքներ, որոնք կիրառելու դեպքում կարող եք աննկատ պատճենել սթորիները։

Ընկերությունն այս ֆունկցիան ներդրել է կոնտենտի կրկնօրինակումը կանխարգելելու կամ էլ 24 ժամ անց ջնջվող հրապարակման անցանկալի տարածումը թույլ չտալու համար։

Առաջին փորձի դեպքում Instagram-ը զգուշացնում է, իսկ երկրորդ և մնացած փորձերի դեպքում ավտոմատ կերպով ծանուցում Stories-ի հեղինակին։ իհարկե այս ֆունկցիան դեռևս սահմանափակ թվով օգտատերերի մոտ է ներդրվել, բայց աստիճանաբար հասանելի կդառնա բոլորին։

Ինչպե՞ս չբռնվել. տարբերակներից մեկը` միացնել սմարթֆոնի թռիչքի ռեժիմը։ Խուսանավելու մեկ այլ տարբերակ է բրաուզերի միջոցով Instagram-ի վեբ կայք մուտք գործել և պատճենել սթորիները։  Բացի դրանից, հնարավոր է նաև դիմել Story Reposter ծրագրի օգնությանը։