Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 12)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Moon Calendar Pro 

Գինը` 1.99$ – անվճար

Սա լուսնային օրացույց է։ Այս հավելվածի միջոցով հնարավոր է իմանալ ամեն ինչ` կապված լուսնի դիրքի, ընթացիկ փուլի, լուսաբացի և մայրամուտի հետ։

Louvre HD

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածում հավաքված է ավելի քան 2300 արվեստի գործեր՝ իրենց ստեղծման պատմությամբ, հեղինակների մասին տեղեկություններով: Հնարավոր է պահպանել սիրելի գործերը առանձին տեղում՝ հաճախ անդրադառնալու նպատակով:

Mathematical Run

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա մաթեմատիկական խաղ է, որի ընթացքում պետք է առաջ շարժվել և միավորներ հավաքել մաթեմատիկական գործողությունների շնորհիվ:

MovieToons

Գինը` 0.99$ – անվճար

Սա եռաչափ խաղ է, որտեղ հնարավոր է խաղալ բազմաթիվ անիմացիոն կերպարների հետ։ Ստեղծել սեփական պատմությունն ու ընտրել կերպարներին։