Microsoft-ը մշակում է դեմքի նույնականացման հեղափոխական տեխնոլոգիա

Microsoft-ը մշակում է դեմքի նույնականացման հեղափոխական տեխնոլոգիա

Ներքևի նկարում երևում է, թե որքան տարբեր սարքավորումներ են տեղադրված Apple-ի ներկայացրած iPhone X-ի դեմքերի նույնականացման Face ID համակարգում, որն ստեղծում է օգտատիրոջ դեմքի եռաչափ մոդելը` պրոյեկտելով 30 հազար անտեսանելի կետից բաղկացած ցանց դրա վրա ինֆրակարմիր տեսախցիկով։

Microsoft–ը վերջերս արտոնագրել է նոր տեխնոլոգիա, որը թույլ կտա iPhone X-ի ամենաքննարկված էկրանի վերին սև «պատնեշը» փոքրացնել` միացնելով դիմային և ինֆրակարմիր տեսախցիկները մեկ սենսորում։ Եթե իհարկե, Apple-ը սեսորները պատվիր Microsoft-ից։

Արտոնագրի նկարագրությունում ներկյացված է ինֆրակարմիր ֆիլտրը, որը հնարավորություն կտա մեկ տեսախցիկում միատեղել տեսանելի լույսով տեսախցիկը անտեսանելի ինֆրակարմիրի հետ։ Microsoft-ը նշում է, որ տեղ խնայելուց և արտաքին տեսքը բարելավելուց բացի, նոր տեխնոլոգիան նաև մի շարք համակարգային խնդիրներից կազատի, որոնք առաջանում են փոքր հեռավորության վրա մի քանի տարբեր սենսորների զուգահեռ աշխատանքի արդյունքում։

Նշենք, որ դեռևս հայտնի չէ, թե հատկապես ինչ է պլանավորում անել Microsoft ընկերությունը այս արտոնագրի հետ։ Հնարավոր է, այս տեխնոլոգիան կյանքի կոչվի Surface Phone–ում, թեև ըստ կանխատեսումների` շուտով ընկերությունը սենսորը կկիրառի Windows Hello–ում,  Microsoft Surface նոթբուքերի շարքում։

Վերջի շրջանում տեխնոլոգիական ընկերությունները Apple-ի մշակած նոր տեխնոլոգիան ներկայացնելուց հետո, սկսել են աշխատել դեմքի նույնականացման տեխնոլոգիաների ուղղությամբ, փորձում են կատարելագործել գաղափարն ու ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ ներկայացնել, մրցել Face ID-ի հետ։ Այդպես օրինակ վերջրես Huawei-ն ցուցադրել է նոր տեխնոլոգիա, որը գերազանցում է iPhone X-ի Face ID-ին և անիմոջիներին։

Այն ստեղծում է օգտատիրոջ դեմքի եռաչափ մոդելը՝  VSCEL լազերի օգնությամբ պրոյեկտելով 300 հազար անտեսանելի կետից բաղկացած ցանց դրա վրա, որը 10 անգամ ավելի շատ է, քան Apple-ի անալոգային համակարգում։ Դեմքի եռափափ մոդելը պահպանելու առաջին փորձը տևում է 10 վայրկյան, իսկ նույնականացումը` 0,4 վրկ.։ Նշված տեխնոլոգիան կարելի է օգտագործել նաև այլ առարկաների 3D մոդելերը ստանալու համար։

Թեգեր: Apple, Face ID, Huawei, Microsoft