Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 13)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 13)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

EXIF Viewer by Fluntro

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է իմանալ գրեթե ամեն ինչ լուսանկարների մասին: Նկարների ներքևում այն ցույց կտա մանրամասն տեղեկատվություն:

Cheerleader

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա կմոտիվացնի յուրաքանչյուր նախաձեռնության ընթացքում, խթանում է աշխատունակությունը: Հավելվածի ոգևորիչ արտահայտությունները դրական էներգիա, համարձակ և նոր ուժով գործելու ցանկություն կառաջացնեն:

Inspire Pro

Գինը` 7.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով նկարելիս Ձեզ կթվա, թե ստեղծագործում եք իսկական կտավի վրա: Ծրագիրը հնարավորություն կտա օգտվել 70 տարբեր վրձիններից ու գործիքներից: Կարող եք նաև պահպանել ընտրած կարգավորումները` հաջորդ անգամ նկարելն ավելի հեշտացնելու համար: Համատեղելի է iPad-ի հետ:

Tide Alert 

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը կհետաքրքրի սերֆինգի սիրահարներին։ Հավելվածում կարող եք գտնել մոտակա ափին սպասվող ալիքների ուժգնության մասին ինֆորմացիա։