Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 14)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Inspire

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով նկարելիս Ձեզ կթվա, թե ստեղծագործում եք իսկական կտավի վրա: Ծրագիրը հնարավորություն կտա օգտվել բազմաթիվ և բազմաձև վրձիններից ու գործիքներից:

Taps: Beautifully Simple

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա պարզ ինտերֆեյսով ու լարվածություն չպարտադրող խաղ է, հարկավոր է մատի հպումներով խաղալ թվերի հետ։

7 Planets

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում հարկավոր է արկղում գտնվող փայտե գունավոր գնդերը գլորել այնպես, որ դասավորվեն ճիշտ հերթականությամբ:

Fox Eats Chicks

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում հարկավոր է օգնել աղվեսին բաց չթողնել և ոչ մի թռչուն: Պետք է առաջ շարժվել պլատֆորմեր խաղում և ուտել հանդիպող բոլոր թռչուններին, հավաքել միավորներ և անցնել աստիճանաբար բարդացող աշխարհները: