Repat Start-up Mentorship Program–ի հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 1–ն է

Repat Start-up Mentorship Program–ի հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 1–ն է

Հայաստանում մեկնարկում է Repat Start-up Mentorship Program-ը: Այս ծրագրի նպատակն է հավաքագրել մարդկանց, ովքեր պատրաստ են իրականացնել Հայաստանի զարգացմանն նպաստող նոր նախաձեռնություններ հաղորդակցության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում։

Ծրագրին կարող են դիմել բիզնես կամ հասարակական նախաձեռնություներում փորձառություն ունեցող արտերկրում բնակվողները։ Հայաստանում գտնվելու ժամանակը չպետք է գերազանցի 3 տարին, այլ սահմանափակումներ չկան:

«Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) հիմնադրամի այս նախաձեռնության նպատակը հայրենադարձությունը խթանելն է։ Հավելյալ, ծրագրի շրջանակներում մասնակիցը կարող է ստանալ իրավական և տեղեկատվական աջակցություն, մասնավորապես՝  Հայաստանում նոր բիզնեսի գրանցման, ինչպես նաև վիզա/անձնագիր ստանալու հարցերում։

Նշենք, որ առաջին տարում ծրագիրը կուենա 8-10 մասնակից, հետագայում նրանց թիվը կարող է ավելանալ:

Ծրագրի մասնակիցները կստանան մեկ տարի ոգեշնչող միջավայրում (co-working տարածքում) աշխատելու հնարավորություն, ինչպես նաև կաշխատեն անհատական մենթորի հետ։ Կայացած և փորձառու մարդիկ պատրաստակամորեն կաջացեն նորարար գաղափարների հեղինակներին:

Մասնակիցները կընտրվեն լրացված հայտի, մոտիվացիոն նամակի, ինքնակենսագրականի և նախնական բիզնես պլանի կամ նախագծի բյուջեն ներառող բիզնես նկարագրության հիման վրա: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 1–ն է։ Ծրագրի մասնրամասներին, մենթորների ամբողջական կազմին ծանոթանալ և հայտ ուղարկել հնարավոր է այստեղ։