Samsung Galaxy S9-ը կունենա 3D-էմոջիների ֆունկցիա` iPhone X-ի նմանությամբ

Samsung Galaxy S9-ը կունենա 3D-էմոջիների ֆունկցիա` iPhone X-ի նմանությամբ

Հարավկորեական Samsung-ի նոր սմարթֆոնները Galaxy S9–ը և S9 Plus–ը iPhone X-ի նմանությամբ կունենան եռաչափ էմոջիներ։ Արդեն հայտնի է Galaxy S9 և S9+ սմարթֆոնների պաշտոնական ներկայացման օրը։ Samsung-ն այն կներկայացնի Բարսելոնայում կայանալիք MWC 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսում փետրվարի 25–ին։ Սակայն մինչ այդ համացանց են թափանցում նոր մանրամասներ սպասվող սմարթֆոնների նոր գործառույթների ու համալրումների մասին։

Կորեական ETNews–ի տվյալներով` Galaxy S9/S9 Plus-ը կստանան ավելի առաջադեմ եռաչափ էմոջիներ, քան Apple–ի Animoji–ներն են, բայց ըստ էության սկզբունքը նույնը կլինի։ Երկուսի պարագայում ել 3D–հերոս կլինի, որը կկրկնօրինակի օգտատիրոջ դիմախաղը։

Բացի սրանից, S9–ը կստանա ստերեո դինամիկներ, որոնք տեղակայված կլինեն սմարթֆոնի վերին և ստորին ծայրերում։ Վերջերս հայտնի էր դարձել, որ դինամիկները համալրված կլինեն AKG ակուստիկ ընկերության մշակած Dolby Surround տեխնոլոգիայով, որը պատկանում է Samsung–ին։

Նշվում է, որ Galaxy S9–ը կարժենա $853–ից մինչև $923։

Ավելի վաղ, համացանցում էին հայտնվել Samsung Galaxy S9-ի նկարներն ու տեսանյութը` նախքան պաշտոնական շնորհանդեսը։ Համաձայն որոնց` Galaxy S9–ը տեսքով գրեթե չի տարբերվում իր նախորդից, այն նույնպես ստացել է առանց շրջանակի դիսփլեյ։  S8-ի նմանությամբ` Bixby խելացի ձայնային օգնականի կոճակ։ VentureBeat–ի տվյալներով` Galaxy S9–ը կունենա 5,8 դյույմ էկրան, 4 Գբ օպերացիոն և 64 Գբ ներքին հիշողություն։ Այն կթողարկվի Qualcomm Snapdragon 845 պրոցեսորով։

Galaxy S9 Plus-ը 6,2 դյույմ էկրանով կլինի,  6 Գբ օպերացիոն և 128 Գբ ներքին հիշողությամբ։ Գլխավոր շեշտադրումն արված է տեսախցիկի վրա, այն կլինի 12 Մպ f/2,4 — f/1,5 հնարավորությամբ, դիմայինը` 8 Մպ։

Նշվում է, որ Galaxy S9-ը մեկ վայրկայնում կկարողանա նկարել մինչև 1000 կադր, որը թույլ կտա շարժումը «դանդաղեցնել» 40 անգամ։ Մատնահետքի սկաները տեսախցիկի տակ է տեղադրվել։ Այսպիսով սպասենք պաշտոնական ներկայացմանը, որից հետո էլ պարզ կդառնան տեխնիկական բոլոր առանձնահատկությունները։