Հաքերները միլիոնավոր Android-սմարթֆոններ գաղտնի օգտագործում են կրիպտոարժույթի մայնինգի նպատակով

Հաքերները միլիոնավոր Android-սմարթֆոններ գաղտնի օգտագործում են կրիպտոարժույթի մայնինգի նպատակով

Android սմարթֆոնների հարյուր հազարավոր օգտատերեր օրական դառնում են հաքերների զոհ, որոնք գաղտնի մայնինգ են անում իրենց սմարթֆոններով։ Malwarebytes Labs կիբերանվտանգության ընկերության հետազոտողները հայտնաբերել են, որ միլիոնավոր օգտատերերի հատուկ կերպով ուղղորդում են այնպիսի կայքեր, որտեղ դիտումը շարունակելու համար պետք է ապացուցել, որ «ռոբոտ» չես` հավաքելով տառերից ու սիմվոլներից կազմված բարդ կոմբինացիա։ Մինչ օգտատերը հավաքում է այդ կոմբինացիան, հաքերներն օգտագործում են սմարթֆոնի պրոցեսորի ամբողջ ներուժը Monero (XMR) կրիպտոարժույթի մայնինգի նպատակով։

Բարդ կոմբինացիան հավաքելու արդյունքում ոչ մի արտասովոր բան չի պատահում, օգտատերն վերաուղղորդվում է Google-ի գլխավոր էջ։

Այս խարդախության սխեման գործում է նախորդ տարվա նոյեմբերից։ Malwarebytes–ի հաշվարկներով` հաքերների զոհերը մայնինգի համար նախատեսված կեղծ էջերում միջինում անցկացնում են 4 րոպե։ Ենթադրվում է, որ օգտատերերը այդ էջերում են հայտնվում վնասակար գովազդներ պարունակող մոբայլ հավելվածներից։

Փորձագետները հայտնաբերել են միևնույն կոմբինացիան օգտագործող 5 կայք, որոնք իրար հետ վերցրած օրական դիտվում են 800 հազար անգամ։

Թեգեր: Android, cryptocurrency, Mining