Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 17)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 17)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Mini Calculator Keyboard

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս ստեղնաշարը միանգամից դարձնել հաշվիչ: Հաղորդագրություն գրելու ընթացքում կարող եք հաշվումներ կատարել:

Anchor Pointer 

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա կօգնի կողմնորոշվել անծանոթ վայրերում և շարժվել ճիշտ ուղղությամբ, ինչպես նաև այն թույլ է տալիս ընկերների հետ կիսվել գեոլոկացիայով:

Qmoji 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով ստեղնաշարին կարելի է ավելացնել սիմվոլներով կազմված սմայլիկներ։

Storm & Skye – An Animated Magical Adventure Story for Kids 

Գինը՝ 3.99$ – անվճար

Սա ինտերակտիվ աուդիո հեքիաթ է, որի ընթացքում երեխան կարող է միանալ և մասնակցել Սթորմի ու Սքայի արկածային բացահայտումներին։

Shoonya Farm Animals

Գինը՝ 3.99$ – անվճար

Սա զվարճալի խաղ է, ոը նախատեսված է երեխաների համար։ Նրանք այստեղ կարող են հագուստներ հագցնել դիմահարդարել ու զարդարել կենդանիներին։