Ինչպե՞ս են սմարթֆոնները մեզ հետևում և ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ

Ինչպե՞ս են սմարթֆոնները մեզ հետևում և ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ

Սմարթֆոնները մեր մասին գիտեն չափազանց շատ բան և ունեն հսկայական ազդեցություն մեր կյանքի ընթացքի վրա։

Ինչպե՞ս են սմարթֆոնները հետևում մեզ

Ամեն օր օգտագործելով մեր սմարթֆոնները` գեներացնում ենք ահռելի քանակությամբ տվյալներ։ Մեր վարքը հետևելով և վերլուծելով մեր գադջեթները ստեղծում են օգտատերերի թվային պրոֆիլները`անձնական կյանքից բազմաթիվ դետալներով։ Այդ թվային պրոֆիլները իրենց շահերի համար օգտագործում են ընկերությունները և որպես կանոն առանց մեր իմացության։ Հավաքելով ինֆորմացիան հավելվածների աշխատանքի ընթացքում կամ էլ ֆոնային ռեժիմում, բարդ ալգորիթմները վերլուծության են ենթարկում ամեն ինչ, ներառյալ գգտնվելու վայրը, որոնումների պատմությունը, սոցցանցերում մեր շփումները, ինչպես նաև ֆինանսներն ու կենսաչափական տվյալները։

Ի՞նչ գիտեն մեր մասին

Վերևում թվարկված բոլոր վկայությունները կարող են շատ բան բացահայտել մեր հետաքրքրությունների, նախընտրւթյունների, հոբբիի մասին, որոնց հիման վրա էլ հնարավոր է հետևություններ անել մարդու կրթության, կրոնական և քաղաքական հայացքների, սեռական օրիենտացիայի և գենդերային ինքնության, նաև սոցիալական կապերի ու առողջության վերաբերյալ։

Բազմաբնույթ տվյալները միացնելով իրար ստացվում է մեկ պրոֆիլ և արդեն կան այնպիսի ընկերություններ, որոնք զբաղվում են նմանատիպ ինֆորմացիայի վաճառքով։

Այդպիսի պրոֆիլները կարող են պարունակել կարևոր կոնֆիդենցիալ տեղեկատվություն, ինչպես օրինակ էթնիկ պատկանելիության, եկամտի մակարդակի, ամուսնական կարգավիճակի և ընտանեկան կազմի մասին:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 10–ից 7 սմարթֆոն հավաքած ինֆորմացիան ուղարկում է երրորդ կողմի։ Ընդ որում, տարբեր ծրագրերից ստացված տվյալները լրացնում են միմյանց։ Իրականում, սմարթֆոնը կարելի է վերածել հսկողության սարքի:

Ինչպե՞ս են օգտագործվում ստացված տվյալները և ի՞նչ սպառնալիք է դա պարունակում

Ինչպես արդեն նշեցինք, այդպիսի ինֆորմացիան շատ պահանջված է, ընկերությունները պատրաստ են մեծ գումարներ վճարել ինֆորմացիա ձեռք բերելու համար, որը հետագայում կօգտագործեն իրենց բիզնես շահերի համար, գովազդները թիրախավորելու և ծառայություններ մատուցելու նպատակով։

Սմարթֆոնները վերահսկողության համար արդյունավետ սարքեր են և բոլոր նրանք, ովքեր օգտագործում են դրանք, ռիսկի են ենթարկում իրենց անձնական տվյալները։ Ընդ որում հավաքագրված և օգտագործվող բոլոր տվյալները հնարավոր չէ հաշվել ու առանձնացնել, տարբերակել։

Թեգեր: privacy, Smartphone