5 հավելված, որ պետք է ջնջել սմարթֆոնից հենց հիմա

New york, USA - May 22, 2017: Social media icons on modern screen smartphone device. New message in Skype application

Սովորաբար մենք ներկայացնում ենք նոր և լավագույն հավելվածները, խոհուրդ տալիս օգտվել այս կամ այն ծրագրից։ Այս անգամ հակառակ սկզբունքով կազմել ենք Android համակարգի համար հավելվածների ցանկ, որոնք կարող էք ջնջել այս պահին և դադարել օգտվել դրանցից։ Ցանկում ներառել ենք ամենահայտնիներից մինչև ամենահին ծրագրերը։

Facebook և այլ սոցցացների հավելվածներ

Facebook-ի հավելվածն ամենատարածվածներից մեկն է աշխարհում և Հայաստանում։ Այս պատճառով էլ զրամանալի չէ, որ այն առկա է գրեթե բոլորիս սմարթֆոններում։ Հավելվածը թույլ է տալիս ծանուցումներ ստանալ Ձեր ընկերների նոր ակտիվությունների, լայքերի, հրապարակումների, ստատուսների և այլնի վերաբերյալ։ Սակայն այս ամենի դիմաց հավելվածը սմարթֆոնից խլում է մեծածավալ համակարգային ռեսուրսներ և էապես կրճատում է մոբայլ սարքավորման մարտկոցի կյանքը։

Ալտերնատիվ տարբերակ. Եթե շատ եք կապված այս սոցցանցի հետ, ապա կարող եք պարզապես օգտագործել Facebook-ը մոբայլ բրաուզերով։ Ֆունկիոնալությունը գրեթե չի տարբերվում, փոխարենը բացակայում են երբեմն նյարդայնացնող ծանուցումներն ու անհավանական արագությամբ սպառվող մարտկոցը։

The Weather Channel և այլ եղանակի տեսության հավելվածներ

The Weather Channel–ը թվում է ամենապարզ գործողություն է կատարում` տեղեկացնում է սպասվող եղանակի մասին, բայց եթե ավելի խորը դիտարկենք նմանատիպ հավելվածների աշխատանքը, ապա կհասկանանք, որ իրականում դրանք մեծաքանակ ռեսուրս պահանջող ծրագրեր են, որոնք աշխատում են սմարթֆոնի օպերացիոն հիշողությանն ի վնաս, քանի որ 5 րոպե հաճախականությամբ ինտերնետից են օգտվում ինֆորմացիան թարմացնելու համար և անխնա կերպով օգտագործում են մարտկոցի լիցքավորումը։

Ալտերնատիվ տարբերակ. Հավաստի ինֆորմացիա կարելի է ստանալ նաև Google–ի միջոցով առաջիկա մեկ շաբաթվա համար։

AntiVirus FREE և այլ հակավիրուսային ծրագրեր

Android համակարգում հակավիրուսային ծրագրերի անհրաժեշտության մասին քննարկուները չեն դադարում։ Սակայն եթե կասկածելի հղումներով չեք անցնում, կողմնակի ծառայություններից հավելվածներ ու խաղեր չեք ներբեռնում, ապա պաշտպանական հավելյալ ծրագրի կարիք չունեք։ Google ընկերությունը զգոնորեն հետևում է իր օնլայն–խանութի բովանդակությանը և ակնթարթային ձևով վերացնում է հնարավոր սպառնալիքները։ Իսկ հակավիրուսային հավելվածը իզուր տեղը կծանրացնի ու կդանդաղեցնի սմարթֆոնի կամ պլանշետի աշխատանքը։

Ալտերնատիվ տարբերակ. Եթե այնուամենայնիվ կասկածում եք ձեր գադջեթի «առողջ» լինելու հանգամանքի վրա, ապա խորհուրդ ենք տալիս հակավիրուսային ծրագրով սկանավորել, որից հետո ջնջել այն։

Clean Master և այլ համակարգն օպտիմիզացնող հավելվածներ

Հրաշքներին հավատալու ուժն ամենամոտիվացնողն է. համակարգը մաքրող ու օպտիմիզացնող ծրագրերը գրեթե ոչնչով չեն օգնում, որքան էլ որ հավաստիացնում են իրենց նկարագրություններում։ Նմանատիպ հավելվածների պարագայում նույնպես պետք է հիշել, որ Google–ի աշխատակիցները Android համակարգի օպտիմիզացման ուղղությամբ հետևողականորեն աշխատում են։ Մաքրել քեշը, հեռացնել հին ծրագրերի մնացորդները կարող են նաև արդեն իսկ ներկառուցված համակարգային գործիքները: Հիշողության մաքերոլու գործընթացը այդ հավելվածներով միայն դանդաղեցնում է Android-ի աշխատանքը։

Ալտերնատիվ տարբերակ. Օգտագործե՛ք Android համակարգում արդեն իսկ գոյություն ունեցող քեշը մաքրող գործիքները։

Անհայտ ծագման բրաուզերներ

Որոշ ծրագրավորողներ և արտադրողներ մշակում են թերի բրաուզերներ, որոնք վստահաբար ավելի լավը չեն քան հայտնի Chrome-ն է, ավելին` պարունակում են մեծ ռիսկեր, քանի որ տեղադրում են գովազդային հղումեր, որոնք կարող են ուղղորդել դեպի վնասակար կայքեր։ Բացի այդ, անձնական տվյալները գուցե վտանգի եք ենթարկում օգտագործելով անհայտ ծագման բրաուզերներ։ Լավագույն տարբերակն այն է, որ երբեք չօգտագործեք նման ծրագրեր, իսկ եթե արդեն իսկ բեռնել եք և օգտվում եք, ապա հեռացրեք համակարգից։

Ալտերնատիվ տարբերակ. Android-ի համար կան բազմաթիվ լավ բրաուզերներ, բայց ամենահուսալին ու արագը համարվում է Google Chrome-ը։ Այն գերազանցում իր ֆունկցիոնալությամբ, օժտված է ժամանակակից վեբ–տեխնոլոգիաներով, կարողանում է խնայել մոբայլ թրաֆիքը և ունի պարզ ու հասկանալի ինտերֆեյս։