Qiwi–ն գործարկել է սեփական քրաուդֆանդինգ հարթակը

Qiwi–ն գործարկել է սեփական քրաուդֆանդինգ հարթակը

Qiwi–ն գործարկել է սեփական քրաուդֆանդինգ հարթակը` ֆիլմերի, երաժշտական նախագծերի, խաղերի ու տեխնիկայի արտադրության դրամահավաքի համար։

Նոր Fundl հարթակում ֆինանսական միջոցների հավաքման տևողությունն առավելագույնը 90 օր է, որի ընթացքում եթե նախագիծը չհավաքի անհրաժեշտ գումարը, ապա ընկերությունը խոստանում է վերադարձնել աջակիցների, ներդրողների գումարները։ Սա ազատում է քրաուդֆանդինգ արշավների հեղինակներին չհաջողելու դեպքում հավելյալ ռիսկերից ու տհաճ իրավիճակից։

Առաջին էտապում Fundl–ը կենտրոնացած է լինելու կինոարտադրության և թատրոնի, տեխնիկայի, էլեկտրոնիկայի բնագավառներում նախագծերի վրա։ ժամանակի ընթացքում հարթակում կավելանան նաև DIY, դիզայնի ու էկոլոգիայի առանձին բաժիններ։

Fundl–ում արշավ սկսել կարող է յուրաքանչյուր չափահաս օգտատեր, որն ունի բջջային հեռախոսահամարին կցված Qiwi–դրամապանակ։ նախագծերը կհրապարակվեն նախընտրական չափանիշներին համապատասխանելու դեպքում։ Գումար հնարավոր է փոխանցել միայն Qiwi–ի միջոցով, այլ էլեկտրոնային փոխանցման համակարգեր չեն գործում այս հարթակում։

Թեգեր: crowdfunding, fundl, Qiwi