Amazon-ի հիմնադիրը «հավերժական» ժամացույց է կառուցում, որն աշխատելու է 10 հազար տարի (տեսանյութ)

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը «հավերժական» ժամացույց է կառուցում, որն առանց մարդկային միջամտության աշխատելու է 10 հազար տարի:

Twitter-ում նա հրապարակել է հսկա մեխանիզմի տեղադրման տեսանյութը: Ծրագրի մեջ 42 միլիոն դոլար է ներդրվել: Երբ աշխատանքներն ավարտվեն, ժամացույցը կբացվի զբոսաշրջիկների համար: Սարքը գտնվում է Տեխասի արևմուտքում՝ լեռան խորքում: Կոնստրուկցիայի բարձրությունը 152 մետրից ավել է:

Բեզոսը պատմել է, որ սարքն աշխատում է ցերեկային և գիշերային ջերմաստիճանների փոփոխության հաշվին: Ժամացույցի ստեղծման վրա, որն Amazon-ի հիմնադիրը «Երկարատև մտածողության խորհրդանիշ» է անվանել, աշխատում են հանճարեղ Դենի Հիլիսը, Զանդեր Ռոուզը և մի մեծ թիմ: Քաղաքակրթությունն անկում կապրի, ներկայիս պետությունները կդադարեն գոյություն ունենալ, ի հայտ կգան կառավարման նոր ձևեր: Ոչ ոք չի կարող պատկերացնել աշխարհը 10 հազար տարի անց, ասում է Բեզոսը: «Բայց մենք կփորձենք դա անել ժամացույցի օգնությամբ»,- ավելացնում է նա: