Ամերիկյան Boston Dynamics ռոբոտաշինական ընկերությունը շարունակում է մարդու և ռոբոտների միջև կոնֆլիկտ սերմանել: Ընկերության հրապարակված տեսանյութը ներկայացնում է, թե ինչպես է ռոբոտը փորձում լուծել իր առջև դրված խնդիրը, իսկ մարդը խանգարում է նրան:
Տեսանյութում մարդը հրում է SpotMini շան նմանությամբ ռոբոտին դռան բռնակից, որը սարքը փորձում է բացել: Թույլ տալով ռոբոտին կիսով չափ բացել դուռը՝ մարդը փորձում է այն պահել այդ դիրքում, իսկ հետո պոչից հետ է քաշում նրան։ Արդյունքում ռոբոտն իրականացնում է իր խնդիրը և, բացելով դուռը, անցում է մյուս սենյակ։
Տեսանյութի մեկնաբանությունում նշվում է, որ ցուցադրվել է SpotMini-ի՝ խոչընդոտներին հաղթահարելու ունակությունը։
Օրեր առաջ Boston Dynamics-ը հրապարակել էր ևս մեկ տեսանյութ, որտեղ SpotMini–ն իր նոր հմտություններն էր ցուցադրում։ Ռոբոտը սովորել է բացել դռները, ավելին` զիջում է մեկ այլ ռոբոտի, պահում է դուռը, սպասում է վերջինս անցնի, այնուհետև ինքն է դուրս գալիս։
SpotMini–ն նաև կարողանում է վազել, սողալ և բարձրանալ աստիճաններով։ Ռոբոտի թարմացված տարբերակը մշակել էր ճապոնական SoftBank ընկերությունը, որին 2017–ին ձեռք էր բերել Boston Dynamics ընկերությունը Google-ից։