Արհեստական ինտելեկտը հայտնաբերում է ինֆարկտի ռիսկը մեկ ակնթարթում

Google–ի դուստր Verily ընկերության հետազոտողները հիվանդությունների ախտորոշման բնագավառում շրջադարձային հաջողության են հասել մեքենայական ուսուցման տեխնոլոգիայի զարգացմամբ։

Նրանց մշակած մեթոդը թույլ է տալիս գրեթե ամբողջությամբ ճշգրիտ հայտնաբերել սրտանոթային հիվանդությունների ռիսկերը` ավանդական ախտորոշման մեթոդներից հետ չմնալով։ Արհեստական ինտելեիկտի օգնությամբ նրանք կարողանում են որոշել արդյունքն ակնթարթորեն` առանց արյան անալիզի։

Թեստավորման և զննման համար Verily–ն սկանավորում է աչքը։ Հետազոտողները ծրագրային ալգորիթմներին սովորեցրել են, որ մեկ սկանավորումը բավարար լինի հիվանդությունն ախտորոշելու, ինչպես նաև հիվանդի տարիքը և ծխող կամ չծխող լինելն որոշելու համար։

Աչքից ստացված տվյալների վրա ծրագիրն ունակ է գնահատել ինֆարկտի և սրտի հետ կապված այլ խնդիրների ռիսկերը, նշվում է Nature Biomedical Engineering–ի անդրադարձում։

Verily–ն մեքենայական ուսուցման համար օգտագործել է ավելի քան 300 հազար հիվանդների տվյալներ` այդ թվում աչքի սկանավորումները և ընդհանուր բժշկական տեղեկատվությունը։ Թեև տարօրինակ է թվում աչքի սկանավորման միջոցով սրտանոթային հիվանդությունների ախտորոշումը, բայց, ըստ հետազոտողների, աչքի ներքին պատը բավականին մեծ ինֆորմացիա կարող է հաղորդել այդ հիվանդությունների մասին։