Կիբերհանցագործությունները տարեկան 600 միլիարդ դոլար են արժենում

Կիբերհանցագործությունները տարեկան 600 միլիարդ դոլար են արժենում

Աշխարհում կիբերհանցագործությունները տարեկան 600 միլիարդ դոլար են արժենում: Սա պարզվել է McAfee պահպանական ընկերության Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) ուսումնասիրության արդյունքում:

Հետազոտության համաձայն՝ 2017 թվականին մտավոր սեփականության գողությունը կազմել է կիբերհանցագործության արժեքի մոտ մեկ քառորդը, մյուս հանցագործությունները, այդ թվում` շորթումներն արագորեն աճում են:

Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը հաքերների հիմնական աղբյուրներն են, որոնց թիրախները ֆինանսական հաստատություններ են, իսկ Չինաստանը ամենաակտիվն է կիբերլրտեսության մեջ:

Հետազոտողները նշել են, որ հանցագործները օգտագործում են առաջադեմ տեխնոլոգիաներ, ներառյալ արհեստական ինտելեկտ և կիբերտարածությունում հարձակումների կոդավորումը:

McAfee-ի գլխավոր տեխնիկական տնօերն Սթիվ Գրոբմանը նշել է, որ նկատել են, որ ցանցահենները տեխնոլոգիաների ոլորտում նորարարություններ են օգտագործում։

Ըստ զելույցի` 2014–ից կիբերհանցագործության վնասը 445 միլիարդ դոլարով աճել է: