Apple-ի 2–րդ սերնդի AirPods ականջակալը ջրակայուն կլինի

Apple ընկերությունը զբաղվում է 2–րդ սերնդի AirPods անլար ականջակալի մշակմամբ։ Նոր մոդելը կհամարվի բարելավված W2 պրոցեսորով։ Օգտատերեը կկարողանան կապվել ձայնային օգնական Siri-ի հետ առանց ականջակալին դիպչելու` արտաբերելով «Hey Siri» արտահայտությունը։

Այժմ Siri-ին ակտիվացնելու համար հարակավոր է 2 անգամ դիպչել AirPods–ին, որին հրահանգներ տալով` կարելի է երաժշտություն ընտրել, կարգավորել բարձրությունը, ստուգել մարտկոցի լիցքը, ինչպես նաև զանգեր կատարել։

Bloomberg–ի հաղորդմամբ` 2019–ին այն նաև ջրակայուն հատկություններ ձեռք կբերի։ Անձրևի կաթիլներն այլևս խնդիր չեն լինի «խելացի» ականջակալի համար, սակայն ամբողջությամբ թրջել այնուամենայնիվ չի կարելի։ Apple–ի բարելավված անլար ականջակալների թողարկմանը կարելի է սպասել այս տարվա սեպտեմբերից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Ականջակալի մշակմամբ զբաղվում է նույն բաժինը, որը մշակում է HomePod խելացի սարքը։

Պրոցեսորը, օպտիկական սենսորներն ու արագաչափը կարողանում են «հասկանալ», որ AirPods-ը գտնվում է ականջների մեջ, ըստ այդմ էլ ձայնը միանում ու անջատվում է` ականջակալը դնելու և հանելու ժամանակ: Եթե պետք է զանգ կատարել, ապա մեկ ականջակալը հանելու դեպքում սարքը կհասկանա, որ պետք է միացվի միկրոֆոնը:

Այժմ AirPods-ի մարտկոցը թույլ է տալիս 5 ժամ անընդմեջ երաժշտություն լսել, իսկ անլար լիցքավորող պատյանի առկայության դեպքում 24 ժամ: Տուփի մեջ 15 րոպե դնելով` մարտկոցը կհավաքի 3 ժամ աշխատելու լիցք:  АirPods-ը կարող է աշխատել նաև այլ սարքերի հետ Bluetooth-ի միջոցով, սակայն այդ դեպքում հավելյալ ֆունկցիաները հասանելի չեն: