Amazon-ը ծրագրում է ևս 6 առանց դրամարկղի ու վաճառողների Amazon Go սուպերմարետներ բացել

Amazon–ի նորաբաց Amazon Go առաց դրամարկղի ու վաճառողների «խելացի» սուպերմարկետի գաղափարը կարող էր թվալ խենթ փորձարկում։ Սակայն ընկերությունը պլանավորում է այս տարվա ընթացքում ևս 6 Amazon Go վաճառակետեր բացել, հայտնում է Recode-ը։

Բարձր տեխնոլոգիաներով օժտված խանութներից մի քանիսը ենթադրվում է, որ կբացվեն Սիեթլում, ինչպես նաև Լոս Անջելեսում։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Ընկերությունը դեռևս չի մեկնաբանել այս լուրերը։

Նշենք, որ առաջին Amazon Go-ն պաշտոնապես իր դռները բացեց հաճախորդների առջև այս տարվա հունվարի 22–ին։ Նոր սերնդի վաճառակետերի Amazon ընկերության ծրագիրը, գալիս է փոխելու շոփինգի մասին ավանդական պատկերացումները: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ, խելացի վաճառակետը ինքնուրույն հաշվում է, թե ինչ եք վերցրել, որքան գումար պետք է վճարել և վերջում ներկայացնում է գնումների ցանկը Amazon go անվճար հավելվածի միջոցով:

Այս գաղափարը Amazon ընկերությունը սկսել է իրականացնել դեռևս 5 տարի առաջ: Սա իրագործելու համար կիրառվել են ինքնակառավարվող ավտոմեքենաներում գործածվող նույնատիպ տեխնոլոգիաներ՝ սենսորային համակարգեր, նոր մակարդակի ճանաչողական տեխնոլոգիաներ, նաև արհեստական ինտելեկտ: