SpaceX-ն արձակել է ինտերնետի տարածման 1–ին արբանյակներով հրթիռը (տեսանյութ)

SpaceX-ն արձակել է ինտերնետի տարածման 1–ին արբանյակներով հրթիռը (տեսանյութ)

Էլոն Մասկի SpaceX ընկերությունը Ֆլորիդա նահանգի ԱՄՆ օդային ուժերի՝ Վանդենբերգում գտնվող բազայից արձակել է ինտերնետի տարածման համար նախատեսված առաջին Microsat 2a և 2b երկու արբանյակներով Falcon 9 հրթիռային կրիչը: Հրթիռի մեջ է նաև Իսպանիայի PAZ կառավարական արբանյակը, որը նախատեսված է ռադիոլոկացիոն հսկողության համար:

The Microsat 2a և 2b արբանյակները Starlink գլոբալ լայնաշերտ ինտերնետի ծրագրի մաս են կազմում: Այս ծրագրով SpaceX-ը մինչև 2024 թվական նախատեսում է շուրջ 12 հազար Microsat արբանյակ ուղարկել տիեզերք, որոնք, ըստ Մասկի, բարձր արագության ինտերնետով կապահովեն ամբողջ աշխարհը: