Համացանցում հայտնվել է նոր Nokia սմարթֆոնների լուսանկարները

Համացանցում հայտնվել է նոր Nokia սմարթֆոնների լուսանկարները

Nokia ընկերությունը փետրվարի 25–ին MWC 2018–ի ընթացքում կներկայացնի Nokia 1, Nokia 9   և միջին սեգմենտային Nokia 7+ սմարթֆոնները։ Մինչ ընկերությունը պատրաստվում է իր շնորհանդեսին համացանցում արդեն հայտնվել են նոր սմարթֆոնների լուսանկարները։

 

Nokia 7+  մոդելը իր նախորդից` Nokia 7–ից, տարբերվում է հզորությամբ նաև փոփոխության են ենթարկել արտաքին տեսքը` ապակյա ետնամաս և մետալիկ կորպուս ։ Էկրանի չափերը նույնպես փոփոխվել են.  Nokia 7+  մոդելը զինված է  6 դյույմ անկյունագիծ ունեցող Full HD+ էկրանով։ Հիմնական տեսախցիկը ունի 12 և 13 պիքսել հզորությամբ 2 մոդուլ։ Nokia 7+ աշխատում է Snapdragon 660 պրոցեսորով և ունի 4 գբ օպերատիվ և 64 գբ հիմնական հիշողությամբ։