Meizu MX6
Մետաղական կորպուսով և գեղեցիկ դիզայնով սմարթֆոնը չինական շուկայում մեծ պահանջարկ է վայելում։ Ունի 12 մգպ տեսախցիկ։ Ֆոտոյի ինտերֆեյսը հեռու է լուսանկարչի երազանքից, բայց որակյալ լուսանկարներ ստանալ հնարավոր է: Միակ խնդիրը ֆոկուսն է. պետք է անընդհատ շտկել այն։ Սմարթֆոնը չնայած արժեքին ունի հզոր պրոցեսոր, որի շնորհիվ ներբեռնած հավելվածները աշխատում են արագ:
Sony Xperia M5 (Dual)
Որակյալ ու մատչելի սմարթֆոններ ընտրելիս առաջնային տեղում են չինական կամ ճապոնական արտադրանքները։ Բացառություն չէ և Sony Xperia M5 (Dual) –ը։ Sony Xperia M5 (Dual)–ի հասարակ տեսքից չի զգացվում, որ այն կարող է ունենալ 21 մգպ հիմնական տեսախցիկ։Սմարթֆոնը լավ ֆոկուսավորում է նկարվող օբյեկտը, ցանկացած լուսավորությամբ սենյակում անում է որակյալ տեսագրություն ու երբեք չի խառնում` իրական գույներն օնլայն ժապավենին փոխանցելիս։ Դիմային տեսախցիկը նույնպես հզոր է` 13 մգպ։
ZTE Nubia Z11 mini S
Ամուր կորպուսով դիմացկուն սմարթֆոն Z11 mini S-ը զինված է 22 մգպ ֆոտոխցիկով, որը թույլ է տալիս լավ լուսանկարել դետալները , ունենալ մեծ դիապազոն, նկարել որակյալ տեսահոլովակ։
Այս սմարթֆոնը մութ տարածքում լուսանկար կամ տեսագրություն անելու համար այդքան էլ հարմար տարբերակ չէ։
Ի դեպ՝ չինական շուկայում մասնագետների կարծիքով այն մրցակիցներ գրեթե չունի՝ դիզայնի, գնի և ֆոտոխցիկի հնարավորությունները հաշվի առնելով։
Honor 6X
Huawei–ը շարունակում է մնալ Samsung-ի և Apple-ի ամենաազդեցիկ մրցակիցը։ Տեսախցիկների օպտիմալացման հարցում նույնիսկ առաջ է անցնում իր մրցակիցներից։ Այս հեռախոսը նույնքան լավ է նկարում ինչպես Samsung-ի և Apple-ի ամենալավ մոդելները։
Honor 6–ը լավ է նկարում բոլոր պլաններում, հատկապես հաջողակ են դետալային ֆոտոները: Ներդաշնակ գույների արդյունքում «հագեցած» լուսանկարներ են ստացվում։ Ավտոֆոկուսը տեսախցիկի միակ թերությունն է, այն անհրաժեշտ է կարգավորել ձեռքով։