Սթիվ Ջոբսի ձեռագիր ինքնակենսագրականը կվաճառվի աճուրդում

Սթիվ Ջոբսի ձեռագիր ինքնակենսագրականը կվաճառվի աճուրդում

1973 թվականին Սթիվ Ջոբսի աշխատանքի ընդունվելու ինքնակենսագրական կվաճառվի մարտին Բոստոնում կայանալիք աճուրդի ժամանակ։ Ձեռագիր ինքնակենսագրականի սկզբնական արժեքը 50 հազար դոլար  է ։

 The Guardian–ի փոխանցմամբ Apple–ի հիմնադիրը այն  գրել է 18 տարեկանում։ Տեքստում Ջոբսը թույլ է տվել մի քանի ուղղագրական և կետադրական սխալ նաև փոքրատառ է գրել իր ազգանունը։ Թե որ պաշտոնի համար է պատանի Ջոբսը ինքնակենսագրական ներկայացրել, հայտնի չէ։

Հավելենք, որ աճուրդը տեղի կունենա մարտի 8–15–ը, որի ընթացքում նաև վաճառքի կհանվեն Mac OS X–ի տեխնիկական բնութագիրն ու  տպագիր թերթի մի համար, որտեղ ընկերության հիմնադիրը «Նոր արագ iPhone–ը կվաճառվի 119 դոլարով» հոդվածում պատմել է սմարֆոնների ապագայի մասին։

Թեգեր: Apple, Steve Jobs