Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Grocery List 

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարելի է ստեղծել խելացի ցուցակներ, որոնք կօգնեն ժամանակին կատարել անհրաժեշտ գնումները: Անելիքների կարևորությունը հնարավոր է տարբերակել գույներով:

Better Habits: Real Motivation

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարելի է ազատվել անցանկալի և վատ սովորություններից՝ դրանք փոխարինելով լավ և օգտակարներով:

CrypDates 

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի արագ տեղեկանալ Bitcoin, Ethereum, Ripple, Stellar, Bitcoin Cash, TRON, Dash և այլ կրիպտոարժույթների ընթացիկ փոխարժեքներին, հետևել դրանց աճին կամ նվազմանը:

TimeShutter

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է պատրաստել անցնող ժամանակը՝ օրերը, շաբաթները, տարիները, ներկայացնող տեսանյութեր: