Ինչպես պահպանել ինստագրամյան լուսանկարներն ու տեսահոլովակները

Հավելվածներ Android-ի համար

FastSave for Instagram

Անդրոիդի համար նախատեսված ամենատարածված  անվճար հավելվածն է։ Ունի ավելի քան 10 միլիոն ներբեռնում։ FastSave for Instagram թույլ է տալիս ոչ միայն պահպանել լուսանկար կամ վիդեո, այլ նաև դրանք repost անել ձեր հաշվում։

QuickSave for Instagram (DStudio)

Այս ևս հայտնի հավելված է, որի միջոցով  կարելի է  արագ պահպանել ինստագրամի տեսահոլովակներն ու լուսանկարները սմարթֆոնի տեսասրահում։ Հավելվածն անվճար է։

Insta Download — Video & Photo (ZN Studio)

Անվճար հավելվածն ունի  առավելություն. այն գործի դնելու համար անհրաժեշտ չէ մուտք գործել ինստագրամի հաշիվ։ Պետք է ուղղակի պատճենել լուսանկարի կամ հոլովակի հղումն ու տեղադրել Insta Download–ում։ Հավելվածն ինքնաբերաբար կներբեռնի այն։

Save & Repost for Instagram (Whoozy Inc.)

Հավելվածն տարածված չէ, բայց ունի լավ ռիվյուներ և մի շարք անհրաժեշտ գործառույթներ։ Ինչպես նախորդների դեպքում, այստեղ էլ նկարներն ու հոլովակները կարելի է բեռնել կա՛մ միանգամից, կա՛մ առանձին–առանձին։ Հավելվածն անվճար է, սակայն ունի նաև վճարովի տարբերակ, որը թույլ է տալիս մեդիաֆայլերը պահպանել ամպային տիրույթում։

Հավելվածներ iOS–ի համար

Rapid Save Reposter for Instagram (Tim Trinkies)

Հեշտ ինտերֆեյսով հավելվածը թույլ է տալիս ոչ միայն պահպանել, այլ նաև կիսվել լուսանկարներով ու հոլովակներով։

InstaSaver for Instagram (Xing Zhao)

Այս հավելվածը  թույլ է տալիս միայն պահպանել ինստագրամի լուսանկարներն ու հոլովակները։