Apple-ն սկսել է Google–ի ամպային պահեստը օգտագործել

Apple ընկերությունն օգտագործել է Google Cloud Platform-ը՝ Google-ի ամպային պահեստը, iCloud-ի տվյալները պահելու համար:

Apple-ը պարբերաբար անվտանգության վերաբերյալ հաշվետվություններ է հրապարակում. ավելի վաղ հաշվետվություններում նշվում էր, որ օգտագործվում են Amazon Web Services և Microsoft Azure համակարգերը տվյալները պահելու համար։

Հունվարին թարմացված iOS Security Guide տարբերակը վկայում է այն մասին, որ Apple-ը սկսել է կիրառել Google Cloud Platform-ը, իսկ Microsoft Azure-ը անհետացել է ցանկից, հայտնում է CNBC-ն՝ հղում անելով iOS Security Guide–ին։ Փաստաթղթում չի հաղորդվում՝ երբ է ընկերությունը սկսել առաջին անգամ օգտվել Google-ի ծառայություններից: Apple–ն ու Microsoft–ը դեռևս մեկնաբանություններ չեն տվել։

Ավելի վաղ հայտնել էինք iOS օպերացիոն համակարգի կրիտիկական խոցելիության մասին, որը կարող է խափանել iPhone–ի աշխատանքը ընդամենը մեկ սիմվոլի օգնությամբ։ Apple-ն արդեն թողարկել է «բուժող» միջոց։ Խոցելիությունը վերացված է iOS-ի վերջին թարմաացված տարբերակում` iOS 11.3–ում։