Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

SamCard Pro

Գինը՝ 3.99$ – անվճար

SamCard-ով հնարավոր է սկանավորել և թվայնացնել բիզնես այցեքարտերը և պահպանել դրանք էլեկտրոնային տարբերակով:

screen696x696 (5) screen696x696 (3) screen696x696 (2)

Windy

Գինը՝ 1.99$ – անվճար

Եթե ցանկանում եք որոշ ժամանակով կտրվել առօրյայից և մտովի տեղափոխվել բնության գիրկը, վայելել քամու ձայնը, ապա այս հավելվածը հենց դրա համար է:

Giflay – GIF Viewer

Գինը` 1.99$ -անվճար

Այս հավելվածի միջոցով Դուք կկարողանաք դիտել Ձեր հեռախոսի բոլոր gif-երը, դասակարգել դրանք, արագացնել կամ դանդաղեցնել և պահպանել հավելվածում:

Deflecto

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է փրկել աշխարհը` երկնքից ընկնող բեկորները հետ վերադարձնելով։