Իսրայելական ընկերությունը կարող է խափանել ցանկացած iPhone

Իսրայելական Cellebrite ընկերությունը հայտնել է, որ կարող է խափանել  Apple-ի ցանկացած iPhone-ի աշխատանք:  Այդ թվում նաև iOS 11-ով աշխատող սարքերը՝ iPhone 8-ը և iPhone X- ը: Forbes-ի փոխանցմամբ այս տեխնոլագիան ընկերությունը մշակել է վերջին մի քանի ամսվա ընթացքում: Դրանքից  հետո Cellebrite-ն այս հաջողության մասին հայտնել է իրավապահ մարմիններին և անկախ փորձագետներին:

Հրապարակման համաձայն՝ Cellebrite-ի փորձագետներին անցյալ տարվա նոյեմբերին, ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության պատվերով, արդեն հաջողվել է iPhone X-ի աշխատանքը խափանել( սմարթֆոնի օգտատերը զենքի մաքսանենգության  կասկածյալ էր):  Պետք է նշել, որ սմարթֆոնը, եթե  գաղտնաբառով պաշտպանված չի, այն կարելի էր արգելափակումից հանել FaceID- ի միջոցով՝ սարքը մոտեցնելով սեփականատիրոջ դեմքին: