Հայկական Moon by 1-Ring–ն ընդգրկվել է Product Hunt-ի 2017–ին թողարկված լավագույն արտադրանքների շարքում

Հայկական Moon by 1-Ring–ն ընդգրկվել է Product Hunt-ի 2017–ին թողարկված լավագույն արտադրանքների շարքում

Հայկական Moon by 1-Ring լևիտացիոն տեսախցիկն ընդգրկվել է Product Hunt-ի էլ. գրքում՝ 2017-ին թողարկված լավագույն արտադրանքների շարքում։ Product Hunt-ն ամեն տարի հավաքում և ներկայացնում է իր հարթակում ներկայացված տարվա ամենահաջողված և լավագույն պրոդուկտներն ու ծառայություները, տարբեր ընկերությունների տպավորիչ նորույթները։

Նախորդ տարի մեկնարկեց հայկական 1-Ring սթարթափի ստեղծած Moon «ճախրող» և խելացի տեսախցիկի քրաուդֆանդինգը IndieGoGo հարթակում:

Տեսախցիկը նկարելուց բացի զգում է ցանկացած շարժում կամ փոփոխություն շրջակա միջավայրում՝ այդ մասին տեղեկացնելով օգտատիրոջը: Տեսախցիկը միանգամից պտտվում է այն մարդու կողմը, ով տվյալ պահին խոսում է։ Կարող է իր առանցքի շուրջ 360 աստիճան պտույտ կատարել:

Այն թույլ է տալիս սմարթֆոնով հետևել բնակարանի անցուդարձին բացակայության ընթացքում, ինչպես նաև կառավարել տան սարքավորումները, որոնք աշխատում են Bluetooth-ով, Z-wave-ով կամ ZigBee-ով: Moon-ի միջոցով հնարավոր է միացնել կամ անջատել հեռուստացույցը, օդորակիչը և տան այլ սարքավորումները:

Խելացի տեսախցիկը կարող է չափել օդի ջերմաստիճանը, խոնավությունը, լուսավորությունը, CO2-ը և սահմանված ցուցիչների խախտման դեպքում ծանուցումներ ուղարկել օգտատիրոջը: Լիցքավորվում է անլար սկզբունքով: Սթարթափն առաջարկում է տեսախցիկը 3 տարբերակով՝ $149, $199, $349 գներով:

Քրաուդֆանդինգի մեկնարկից ժամեր անց նախագիծը հավաքեց անհրաժեշտ գումարը և հաջողությամբ ավարտեց արշավը` հավաքելով մոտ 420 հազ. դոլար։

Թեգեր: Moon, Moon by 1-Ring