Հաջողության բանաձև Էլոն Մասկից

Հաջողության բանաձև Էլոն Մասկից

Sapce X և  Tesla ընկերությունների հիմնադիր Էլոն Մասկը The Independent–ին տված հարցազրույցում պատմել է հաջողության իր բանաձևի մասին։ Հաջողակ  լինելու համար նա կիրառում  է մի քանի հեշտ կանոն։ Ամերիկյան տեխնոհսկան ընդմիջում է անում 5–ական րոպեով և շատ ժամանակ չի վատնում էլ. փոստը ստուգելու վրա։ Մասկի խոսքով, հաջողության բանաձևը մեկն է` անիմաստ ժամանակ չվատնել։

Բացի այդ  շատ չի զրուցում  հեռախոսով, իսկ առաջացած խնդիրները աշխատում է մեկը մյուսի հետևից արագ լուծել`  յուրաքանչյուրի լուծմանը տրամադրելով մոտ 5 րոպե ժամանակ։Հայտնի  ընկերությունների հիմնադիրը քնում է օրեկան ընդամենը 6 ժամ և աշխատում  շաբաթական 80–100 ժամ։ Իսկ աշխատանքի  80 %-ը նվիրում է ինժեներեական նախագծերին։

Թեգեր: Elon Mask, space x, Tesla