Շվեյցարացի գեյմերը ռետրո համակարգիչ է ստեղծել

Շվեյցարացի դիզայներ և խաղերի սիրահար Լավ Հյուլթոնը (Love Hultèn) հայտնի է իր ոչ ստանդարտ և ինքնատիպ խաղային համակարգիչներով։ Ոգեշնչվելով 70-80–ականների ոճից` գեյմերը կրկնօրինակել է PET 2001 համակարգիչը, որը  Commodore ընկերությունը թողարկել է 1977 թվականին։

PET De Lux անունն ստացած ինքնատիպ նորույթն ունի հետաքրքիր դիզայնով ստեղներ և datasette։ Չնայած տեսքով խաղային համակարգիչը նման է իր հետնորդներին, բայց տեխնիկական բնութագիրն առավել քան խոստումնալից է` այն հզոր է և կարելի է խաղալ ինչպես հին, այնպես էլ ժամանակակից շատ խաղեր։ Ինչպես նշում է հեղինակը, համակարգիչն իր տեսակի մեջ եզակի նմուշ է լինելու, քանի որ չի պատրաստվում նման տեսքով այլ սարք  կյանքի կոչել։